Յոգայի պրակտիկան օգնում է ավելի գիտակից մոտենալ մայրանալուն. Հայաստանում տարեցտարի զարգանում է պրենատալ յոգան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տարեցտարի ավելանում է այն հղիների թիվը, ովքեր մինչ ծննդաբերությունը զբաղվում են պրենատալ յոգայով: «Արմենպրես»-ի հետ զրույցում յոգայի մարզիչ Ստելլա Բեջանյանը, ով արդեն մի քանի տարի է հղիների հետ յոգայի դասընթացներ է անցկացնում, նշեց, որ հղիների յոգան ներառում է ֆիզիկական, շնչառական ու հանգստացնող մեդիտատիվ վարժություններ, որոնք օգնում են թե ֆիզիկապես, եւ թե հոգեպես պատրաստվել ծննդաբերությանը։ «Յոգայի պրակտիկան օգնում է ավելի գիտակից մոտենալ մայրանալուն։ Մեղմ նախապատրաստել մարմինը հղիության հետագա փուլերին եւ ծննդաբերությանը, ինչպես նաեւ կապ հաստատել մոր և մանկան միջև»,-ասաց նա:

Մարզչի խոսքով` պրենատալ յոգան օգնում է ավելի ամուր և ճկուն դարձնել մարմինը, հանգստացնել միտքը , ազատվել ավելորդ լարվածությունից։

Նա նշեց, որ պրենատալ յոգայով զբաղվելու համար կան նաեւ հակացուցումներ: «Եթե մինչ հղիություն կինը չի զբաղվել յոգայով, ավելի լավ է հղիության առաջին երեք ամիսներին շեշտը դնել հանգստացնող և շնչառական վարժությունների վրա, իսկ 2-րդ եռամսյակից սկսած աստիճանաբար ավելացնել նաև ֆիզիկական ակտիվությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե հղին բժիշկից ցուցում է ստացել խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, այդ դեպքում եւս յոգան հակացուցված է»,- ասաց նա:

26-ամյա Անին արդեն չորս տարի է, յոգայով է զբաղվում: «Ամեն ինչ շատ պատահաբար ստացվեց: Գովազդով լսեցի պրենատալ յոգայի մասին եւ առաջին հղիության ժամանակ որոշեցի դասընթացների հաճախել: Ճիշտ է՝ սկզբում մի փոքր վախ ունեի, բայց հետո աստիճանաբար այն անցավ, սկսեցի ավելի թեթեւ տանել հղիությունս»,-ասաց նա:

Հայերեն

Շառլ դը Գոլն իր երկրին վերադարձրեց պատիվը. Սիմոն Աբգարյանը՝ նոր ֆիլմի, «Ոսկե ծիրան»-ին մասնակցության մասին

Իննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկ շաբաթում պարեկների գործունեության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ 528 վարորդ

Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդումն ու եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը

ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

«Ռիգա»-ն կգնա խաղաոճի փոփոխության. Մանուել Տուլիպա

Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

Ամեն ինչ անելու ենք «Արարատ-Արմենիա»-ի ու երկրի պատիվը բարձր պահելու համար. Խուլիո Բուենո