«Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը App Store-ում և Google Play-ում կհայտնվի դեկտեմբերի 9-ից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Եվրամիության համատեղ ծրագիրը՝ «Նետոյի առասպելը» (Tales of Neto) հակակոռուպցիոն խաղը, կթողարկվի դեկտեմբերի 9-ին։ Օրվա ընտրությունը խորհրդանշական է, ՄԱԿ-ի կողմից այն հռչակվել է Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խաղը հասանելի կլինի Android և iOS հարթակներում։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Թումոյի փոխտնօրեն Արամ Գյումիշյանը։ Նրա խոսքով՝ խաղի նպատակն է ցույց տալ կոռուպցիայի վատ հետևանքներն ու կրթել մարդկանց` հրաժարվելու սխալ վարքագծից: «Կոռուպցիայի դեմ պայքարի 50 տոկոսը գրագետ մարդ ունենալն է, որի ձևավորմանն էլ ուղղված է այս խաղը»,-ասաց Արամ Գյումիշյանը:

Խաղում ներկայացված է երևակայական աշխարհ, ուր առկա են մի շարք խնդիրներ՝ փողոցների վատ վիճակ, անտառապահի կողմից անտառահատում, տարբեր ոլորտներում կոռուպցիոն դրսևորումներ, ինչի հետևանքներին էլ բախվում են խաղի մասնակիցները, որոնք իրենց կյանքը բարելավող որոշումներ պետք է կայացնեն։ Խաղը նպաստում է առկա խնդիրներին թիմային լուծում տալուն։ Մասնավորապես, խաղի մասնակիցները կարող են հաղորդակցվել աշխարհի բնակիչների հետ և միասին որոշումներ կայացնել։ Այստեղ հնարավոր է հավաքել նվաճումների պատկերները օրագրում և մրցել ընկերների հետ՝ հայտնվելով իզոմետրիկ եռաչափ մոլորակում։

Մինչ խաղի թողարկումն այն թեստավորման մեծ փուլ է անցնել, նախնական տարբերակը դարձել է ֆոկուս խմբի քննարկման առարկա, հավաքվել են մեկնաբանություններ, որոնք էլ հիմք են ծառայել խաղի կատարելագործման համար։

Խաղի պատրաստման վրա աշխատում է Թումոյի ուսանողներից ու դասընթացավարներից բաղկացած խումբը։

Հայերեն English

Փրկարարները Կորյունի փողոցում հայտնված բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

ՀՀ-ում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումները

Թանկարժեք վիրահատություն, դեղորայք. առողջության ապահովագրությամբ ամենաշատ կատարված ծախսերը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

Առողջության համընդհանուր ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացրել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

Հորմուզի նեղուցում վճարի գանձումը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել աշխարհի մյուս մասերի համար. Ռուբիո

Հայաստանի ռազմական 2 բուհ դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Էրդողանը շնորհավորել է Սանչեսին ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից