Սաուդյան արքայազներից տրիլիոն դոլար կբռնագրավեն թագավորության ֆինանսները կարգի բերելու համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի կառավարությունը մտադիր Է մինչեւ 800 մլրդ դոլար բռնագրավել կոռուպցիայի մեջ կասկածվող արքայազներից ու պաշտոնյաներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 8-ին հայտնել Է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Կասկածյալների ակտիվների զգալի մասը գտնվում Է արտասահմանում, ինչը դժվարացնում Է փողերը երկիր վերադարձնելու փորձերը: Բայց այդ գումարի նույնիսկ մի բաժինը կարող Է կարգի բերել Սաուդյան Արաբիայի ֆինանսները: Նավթի ցածր գների տեւական ժամանակաշրջանը կառավարությանը հարկադրել Է փոխառություններ վերցնել միջազգային շուկայում, ինչպես նաեւ օգտագործել պահուստային ֆոնդերի միջոցները, նշում Է The Wall Street Journal-ը:

Ներկայում ձերբակալված են 60-ից ավելի արքայազներ, բարձրաստիճան պաշտոնյաներ ու գործարարներ, բայց դա միայն ընդգրկուն հակակոռուպցիոն արշավի սկիզբն Է, հայտնել Է հրատարակության զրուցակիցը: Թագավորության կենտրոնական բանկն արդեն սառեցրել Է «հետաքրքրություն ներկայացնող» քաղաքացիների հաշիվները: Նոյեմբերի 5-ին թագավորությունում կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալվել են 11 արքայազն եւ մի քանի տասնյակ գործող ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հայերեն Русский

Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ

Նոր սերնդի կապիտալը և Հայաստանը․ Իրինա Բելիշևան մատնանշում է երկրում ձևավորվող ժամանակակից ֆինանսական միջավայրը

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը վճռականորեն առաջ է մղվում․ Նիկոլ Փաշինյան

Թեհրանը բանակցությունների վերսկսման և Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ առաջարկ է փոխանցել Վաշինգտոնին

Լավրովը և Արաղչին նշել են, որ  իրանական ճգնաժամի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Նեթանյահուն ՄԱԿ-ում իր ելույթում քննադատություններ է հնչեցրել. մի շարք պատվիրակություններ լքել են նիստերի դահլիճը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր

Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալության

Փեզեշքիանը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հակամարտության համար մեղադրել է ԱՄՆ-ին՝ հերքելով Իրանի միջուկային հավակնությունները