Ոստիկանությունը կադրեր է հրապարակել Արմավիրի մանկապարտեզում պատանդ երեխային ազատելու գործողությունից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ոստիկանությանհասարակայնության հետ կապի ևլրատվությանվարչությունից տրամադրված տեսանյութը:

ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:25-ի սահմաններում, մի քաղաքացի զանգահարել էր ու հայտնել, որ դանակով տղամարդ է մտել մանկապարտեզ: Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը պարզել էր, որ տղամարդը վիճել է մանկապարտեզի դայակներից մեկի, ով իր նախկին կինն էր, և տնօրենի հետ:

Նախնական տվյալներով` վիճաբանության ընթացքում տղամարդը դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել դայակին ու տնօրենին, ապա ննջասենյակի նախամուտքում բռնել է դեռ 3 տարից չլրացած մի երեխայի ու մտել ննջասենյակ անձնական բնույթի պահանջներ հնչեցնելով:

Այդ ընթացքում Արմավիր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հատուկ նշանակության ուժերը: Պատանդառուի հետ բանակցությունները տևել էր 4 ժամից ավելի և իրավապահ մարմինների համբերատար բացատրական աշխատանքն ի վերջո իր արդյունքը տվել էր: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել էր երեխային անվնաս հանել սենյակից, ինչից հետո կիրառվեց հատուկ միջոց: Պատանդառուն փորձում էր վնասել իրեն, ինչը ոստիկանները կանխեցին: Փոքրիկն ու պատանդառուն տեղափոխվեցին հիվանդանոց:

Հայերեն Русский

Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ

Նոր սերնդի կապիտալը և Հայաստանը․ Իրինա Բելիշևան մատնանշում է երկրում ձևավորվող ժամանակակից ֆինանսական միջավայրը

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը վճռականորեն առաջ է մղվում․ Նիկոլ Փաշինյան

Թեհրանը բանակցությունների վերսկսման և Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ առաջարկ է փոխանցել Վաշինգտոնին

Լավրովը և Արաղչին նշել են, որ  իրանական ճգնաժամի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Նեթանյահուն ՄԱԿ-ում իր ելույթում քննադատություններ է հնչեցրել. մի շարք պատվիրակություններ լքել են նիստերի դահլիճը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր

Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալության

Փեզեշքիանը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հակամարտության համար մեղադրել է ԱՄՆ-ին՝ հերքելով Իրանի միջուկային հավակնությունները