Life

Սառա Ջեսիկա Փարքերը կոշիկ Է վաճառելու Հինգերորդ ավենյուում

2 րոպեի ընթերցում

Սառա Ջեսիկա Փարքերը կոշիկ Է վաճառելու Հինգերորդ ավենյուում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը Նյու Յորքում Հինգերորդ ավենյուում անձամբ Է բացելու իր SJP կոշիկի բրենդի pop-up խանութը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է WWD-ը: «Ինձ համար պարզապես ֆանտաստիկ երջանկություն Էր շուրջ չորս տարի առաջ իմ բրենդի բացումը Նյու Յորքում, քաղաք, որտեղ ես ապրում եմ,-ասել Է դերասանուհին:- Մանավանդ ուրախալի Է իմ նոր հավաքածուն ներկայացնել քաղաքի հենց կենտրոնում՝ Հինգերորդ ավենյուում»:

Դերասանուհին նաեւ իր այցելուներին խոստացել Է, որ անձամբ ներկա Է լինելու իր pop-up խանութում եւ շփվելու Է երկրպագուների հետ: Մոտավորապես 150 քառակուսի մետր մակերեսով ժամանակավոր բուտիկը բացվելու Է մեծ ժողովրդականություն վայելող 21 Club ռեստորանի դիմաց եւ աշխատելու Է նոյեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 3-ը:

Սառա Ջեսիկա Փարքերն ամերիկացի դերասանուհի Է, «Ոսկե գլոբուս» եւ «Էմմի» մրցանակների դափնեկիր: Ճանաչում Է ձեռք բերել լրագրողուհի Քերի Բրեդշոուի դերով՝ սերիալում եւ «Սեքսը մեծ քաղաքում» կինոֆիլմերում: Դերասանուհին նաեւ նկարահանվել Է այնպիսի ժապավեններում, ինչպիսիք են՝ «Էդ Վուդը», «Նավիգատորի թռիչքը» եւ «Առաջին կանանց ակումբը»: Փարքերը SJP բրենդը հիմնել Է 2014 թվականին իր պրոդյուսեր եւ բիզնես-գործընկեր Ջորջ Մալքեմուսի հետ համատեղ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում