Սիրիական զորքերը մոտենում են Իրաքի հետ սահմանում ԻՊ-ի վերջին հենակետին. Al Akhbar

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակի մարտիկները եւ շիա աշխարհազորայինները հասել են Իրաքի հետ սահմանին եւ գտնվում են Բու-Քեմալ քաղաքից 30 կիլոմետր հարավ ընկած շրջանում, որը «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների վերջին հենակետն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 6-ին հայտնել Է Al Akhbar թերթը:

Նրա տեղեկատվությամբ՝ զորքերը մոտենում են սահմանամերձ շրջանում գտնվող Աքաշ նավթի հանքավայրին: Ավելի վաղ նրանք գրավել Էին նավթի պոմպամղման «Տ-2» կայանը:

Ինչպես վկայում Է թերթը, իրաքյան ռազմաօդային ուժերի ուղղաթիռներն աջակցություն են ցուցաբերում Բու-Քեմալի վրա հարձակվող սիրիական զորամասերին: Իրաքյան բանակի կողմում կռվող շիաների «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» կազմավորումները կրակ են բացում ահաբեկիչների հրոսակների ուղղությամբ եւ նրանց թույլ չեն տալիս պատսպարվել Իրաքի տարածքում:

Նոյեմբերի 3-ին Իրաքի կառավարամետ ուժերն ազատագրել են Սիրիայի հետ սահմանամերձ Էլ Քաիմ քաղաքը, որը գտնվում Է Բու-Քեմալի դիմաց: Այժմ նրանք ԻՊ-ի հենակետի դեմ գործողություն են անցկացնում հարեւան Ռավա քաղաքում (Անբարի նահանգ):

Թերթի տեղեկությունների համաձայն, վերջին օրերին Եփրատի արեւելյան ափին իրենց գործողություններն են ակտիվացրել արաբա-քրդական ջոկատները, որոնք մտնում են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ) կոալիցիայի մեջ:

ՍԴՈւ-ի մարտիկները վերսկսել են հարձակումը Հաջին քաղաքի (90 կիլոմետր Է հեռու Դեյր Էզ Զորից) վրա եւ հաջող առաջշարժման դեպքում կարող են Բու-Քեմալի մոտ դուրս գալ հյուսիսային ուղղությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Շառլ դը Գոլն իր երկրին վերադարձրեց պատիվը. Սիմոն Աբգարյանը՝ նոր ֆիլմի, «Ոսկե ծիրան»-ին մասնակցության մասին

Իննսուն ֆիլմ՝ քառասուն երկրից. Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկ շաբաթում պարեկների գործունեության արդյունքում հայտնաբերվել է ոչ սթափ 528 վարորդ

Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդումն ու եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը

ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

«Ռիգա»-ն կգնա խաղաոճի փոփոխության. Մանուել Տուլիպա

Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

Ամեն ինչ անելու ենք «Արարատ-Արմենիա»-ի ու երկրի պատիվը բարձր պահելու համար. Խուլիո Բուենո