Սիրիական զորքերը մոտենում են Իրաքի հետ սահմանում ԻՊ-ի վերջին հենակետին. Al Akhbar
2 րոպեի ընթերցում

Նրա տեղեկատվությամբ՝ զորքերը մոտենում են սահմանամերձ շրջանում գտնվող Աքաշ նավթի հանքավայրին: Ավելի վաղ նրանք գրավել Էին նավթի պոմպամղման «Տ-2» կայանը:
Ինչպես վկայում Է թերթը, իրաքյան ռազմաօդային ուժերի ուղղաթիռներն աջակցություն են ցուցաբերում Բու-Քեմալի վրա հարձակվող սիրիական զորամասերին: Իրաքյան բանակի կողմում կռվող շիաների «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» կազմավորումները կրակ են բացում ահաբեկիչների հրոսակների ուղղությամբ եւ նրանց թույլ չեն տալիս պատսպարվել Իրաքի տարածքում:
Նոյեմբերի 3-ին Իրաքի կառավարամետ ուժերն ազատագրել են Սիրիայի հետ սահմանամերձ Էլ Քաիմ քաղաքը, որը գտնվում Է Բու-Քեմալի դիմաց: Այժմ նրանք ԻՊ-ի հենակետի դեմ գործողություն են անցկացնում հարեւան Ռավա քաղաքում (Անբարի նահանգ):
Թերթի տեղեկությունների համաձայն, վերջին օրերին Եփրատի արեւելյան ափին իրենց գործողություններն են ակտիվացրել արաբա-քրդական ջոկատները, որոնք մտնում են «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈւ) կոալիցիայի մեջ:
ՍԴՈւ-ի մարտիկները վերսկսել են հարձակումը Հաջին քաղաքի (90 կիլոմետր Է հեռու Դեյր Էզ Զորից) վրա եւ հաջող առաջշարժման դեպքում կարող են Բու-Քեմալի մոտ դուրս գալ հյուսիսային ուղղությունից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: