ՏԻՄ ընտրություններ. Արտաշատ, Ապարան, Կապան, Քաջարան, Ալավերդի, Ստեփանավան համայնքներում հաղթել են ՀՀԿ-ականները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներով հաղթել են Ապարան, Արտաշատ, Կապան, Քաջարան, Ալավերդի, Ստեփանավան համայնքներում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, նախնական արդյունքներով՝ Ապարանում ընտրողների ցուցակում ընդգրկված 18 105 ընտրողներից 10 868-ը կողմ է քվեարկել քաղաքապետի միակ թեկնածու, Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված «Գնթունիք» ընկերության հիմնադիր Կարեն Եղիազարյանի թեկնածությանը: Դեմ քվեարկածների թիվը եղել է 278:

Արարատի մարզի Արտաշատ քաղաքում 4 571 ձայնով ընտրվել է միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ից առաջադրված Կարեն Բենիամինյանը: 134 մարդ դեմ է քվեարկել Կարեն Բենիամինյանի թեկնածությանը, 77 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Սյունիքի մարզի Կապան համայնքում 12 538 քվեով ընտրվել է միակ թեկնածու, ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Աշոտ Հայրապետյանը: 5073 ընտրող դեմ է քվեարկել նրա թեկնածությանը:

Սյունիքի մարզի Քաջարան համայնքում 4 232 ձայնով վերընտրվել է համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ից առաջադրված հանրապետական Մանվել Փարամազյանը: Նրա թեկնածությանը դեմ է քվեարկել 96 ընտրող:

Լոռու մարզի Ալավերդի քաղաքում 6 914 ձայներով ընտրվել է միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ական, Լոռու մարզպետարանի կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետ Սասուն Խեչումյանը:

Լոռու մարզի Ստեփանավան համայնքում 5 028 քվեով վերընտրվել է համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ-ից առաջադրված Միքայել Ղարաքեշիշյանը: Նրա թեկնածությանը դեմ է քվեարկել 112 ընտրող:

Հայերեն Русский

Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ

Նոր սերնդի կապիտալը և Հայաստանը․ Իրինա Բելիշևան մատնանշում է երկրում ձևավորվող ժամանակակից ֆինանսական միջավայրը

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը վճռականորեն առաջ է մղվում․ Նիկոլ Փաշինյան

Թեհրանը բանակցությունների վերսկսման և Հորմուզի նեղուցի վերաբացման շուրջ առաջարկ է փոխանցել Վաշինգտոնին

Լավրովը և Արաղչին նշել են, որ  իրանական ճգնաժամի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի

Նեթանյահուն ՄԱԿ-ում իր ելույթում քննադատություններ է հնչեցրել. մի շարք պատվիրակություններ լքել են նիստերի դահլիճը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը

Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգային հարցեր

Երուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալության

Փեզեշքիանը Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հակամարտության համար մեղադրել է ԱՄՆ-ին՝ հերքելով Իրանի միջուկային հավակնությունները