Life

Netflix- ը հրաժարվել է համագործակցել Քևին Սփեյսիի հետ

1 րոպեի ընթերցում

Netflix- ը հրաժարվել է համագործակցել Քևին Սփեյսիի հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Netflix ընկերությունը հրաժարվել է «Քարտե տնակը» սերիալի արտադրության հարցում համագործակցել սեռական ոտնձգությունների մեջ մեղադրվող դերասան Քևին Սփեյսիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով «Hollywood Reporter» ամսագիրը:

Ավելի վաղ, Netflix-ը եւ MRC- ն հայտնել էին, որ ընկերությունները դադարեցնում են «Քարտե տնակը» սերիալի վեցերորդ սեզոնի նկարահանումները դերասան Քևին Սփեյսիի շուրջ սկանդալով պայմանավորված:

Netflix-ը կշարունակի աշխատել MRC- ի ամերիկյան ստուդիայի հետ սերիալի ապագա ճակատագիրը որոշելու համար:

Բացի այդ, Netflix- ը հայտնել է նաև, որ չի թողարկի «Gore» ֆիլմը, որում նկարահանվել էր Սփեյսին:

Սեռական ոտնձգության մեղադրանքներից հետո Քևին Սփեյսին զրկվել էր Էմմիի մրցանակից:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում