Խափանումներ են տեղի ունեցել WhatsApp-ի աշխատանքում
1 րոպեի ընթերցում
![Խափանումներ են տեղի ունեցել WhatsApp-ի աշխատանքում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/11/911232.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WhatsApp մեսենջերի աշխատանքում նոյեմբերի 3-ին խնդիրներ են դիտվում ամբողջ աշխարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Downdetector ծառայության Էջում:
WhatsApp-ի աշխատանքում խնդիրներ են դիտվում Երեւանի ժամանկով ժամը 10:38-ից:
Ծառայության տվյալներով՝ WhatsApp մեսենջերի աշխատանքում խափանումների վերաբերյալ ամենից շատ հաղորդագրություններ են ստացվել Նիդեռլանդների օգտատերերից: Մեսենջերի աշխատանքում խափանումներ են նկատել նաեւ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում եւ Եվրոպայի այլ երկրներում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Մալայզիայում, Ինդոնեզիայում եւ Ավստրալիայում: Մեսենջերի հետ աշխատելիս օգտատերերը գանգատվում են միացման, հաղորդագրությունների ուղարկման եւ ստացման հետ կապված խնդիրներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: