Արամ Ա կաթողիկոսն Աբդալլահ Բ թագավորի կենտրոնի տնօրենի հետ քննարկել է քրիստոնյա-իսլամ երկխոսության հարցեր

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը նոյեմբերի 1-ի երեկոյան ընդունել է Վիեննայում Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլահ Բ-ի հիմնադրած կենտրոնի տնօրեն դոկտոր Ֆեյսալ Բին Մուամմարին։ Կողմերը քննարկել են քրիստոնյա-իսլամ երկխոսության հարցեր և հատկապես Միջին Արևելքում կրոնական ղեկավարների միջև գործակցության գործընթացներ սկսելու հնարավորությունները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Երէկ, 1 Նոյեմբեր 2017-ի երեկոյեան, Վեհափառ Հայրապետին այցելեց Սէուտական Արաբիոյ իշխանութեան ներկայացուցիչ եւ Վիէննայի մէջ հաստատուած Ապտալլահ Բ. թագաւորին կեդրոնի տնօրէն Դոկտ. Ֆէյսալ Պին Մուաամմար, ընկերակցութեամբ ութ անձերէ բաղկացած բարձրաստիճան պատուիրակութեան մը։ Նշենք, որ Դոկտ. Մուաամմար նախապէս դիւանապետն էր Ապտալլահ Բ. թագաւորին եւ ապա նշանակուեցաւ Վիէննայի մէջ թագաւորին կողմէ հինգ տարիներ առաջ հաստատուած կրօններու, մշակոյթներու ու քաղաքակրթութիւններու երկխօսութեան միջազգային կեդրոնին։

Հանդիպման ընթացքին քննարկուեցան ընդհանրապէս քրիստոնեայ-իսլամ երկխօսութեան առնչուած այժմէական հարցեր ու յատկապէս Միջին Արեւելքէն ներս կրօնական ղեկավարներու միջեւ երկխօսութեան ու գործակցութեան գործընթացքներ ստեղծելու կարելիութիւնները։ Դոկտ. Մուաամմար, որ մօտէն ծանօթ է Նորին Սրբութեան, բարձր գնահատեց Հայրապետին բերած նպաստը շրջանէն ներս համակեցութիւնը ամրապնդող աշխատանքներուն։ Նորին Սրբութիւնը, իր կարգին, կրօններու ու մշակոյթներու միջեւ խաղաղ գոյակցութիւնը ամրապնդելու ձգտող Կեդրոնին նախաձեռնութիւնները»։

Հայերեն العربية

Արագածոտնի մարզի Նոր Արթիկ և Զարինջա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի բանակցում Իրանի հետ և չունի դա անելու որևէ ծրագիր

Օգոստոսի 19-ի միջոցառումների անոնս

Սեուտայում իսպանացի զինվորականների մոտ քոսի բռնկում է գրանցվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը

Մոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ Moldpres

Բուլղարիայի հնագիտական համալիրում թագավորական կնիք է հայտնաբերվել․ BTA

Թալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները

Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք