Հասարակական

Շախմատն օգնում է կյանքում լինել արդար, ընդունել սեփական հաղթանակներն ու պարտությունները. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

 Շախմատն օգնում է կյանքում լինել արդար, ընդունել սեփական հաղթանակներն ու պարտությունները. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Թվային և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները Հայաստանում զարգանում են և ՀՀ իշխանությունների կողմից իրականացվել է լուրջ աշխատանք՝ առաջին հերթին Հայաստանի կրթական համակարգում արդյունավետ կրթական ծրագրերի ներդրման ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այդ մասին«Россия 24»հեռուստաալիքինտված հարցազրույցումհայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ավելացնելով, որ դրանք և ՏՏ ծրագրերն են, և ռոբոտատեխնիկան, և շախմատը:

Հարցին, արդյոք շախմատի ներդրումը կրթական համակարգում օգտակար է՝ ՀՀ նախագահն ասել է. «Շատ, և ոչ միայն ՏՏ ոլորտում հաջողությունների հասնելու առումով: Շախմատը խաղ է, որում դու հաղթում ես կամ պարտվում արդար, այնտեղ ոչ ոք քեզ չի խանգարում, այնտեղ չկան մարդիկ: Այն օգնում է կյանքում ևս լինել արդար, ընդունել սեփական հաղթանակներն ու պարտությունները: Դա շատ կարևոր է: Մենք շատ կարևոր նշանակություն ենք տալիս արտադպրոցական կրթությանը, և Երևանում և մեր փոքր երկրի այլ քաղաքներում ստեղծվել են կրեատիվ տեխնոլոգիաների կենտրոններ, որտեղ դպրոցից հետո գալիս են երեխաներ՝ անկախ տարիքից և փորձում իրենց հնարավորություններն անիմացիայի, ծրագրավորման ոլորտներում: Նրանք, ովքեր հասնում են ինչ-որ հաջողությունների, տեղափոխվում են երկրորդ, այնուհետև երրորդ փուլ, իսկ հետագայում ստեղծում ստարտափեր: Դա մարդկանց շատ է օգնում փորձել իրենց հնարավորությունները: Կարծում եմ, որ մենք ներդրել ենք շատ լավ հիմք ապագա հաջողությունների համար»:

ՀՀ նախագահն ընդգծել է նաև, որ Հայաստանը 2010 թվականին թողարկել է պորտալ, որն ուղղված է էլեկտրոնային կառավարմանը և բիզնեսի հետ հարաբերություններին: Սերժ Սարգսյանի խոսքով, այսօր պետական գերատեսչություններն անցել են այդ համակարգին, ինչը բարձրացնում է մատուցվող ծառայությունների որակը և կտրուկ նվազեցնում կոռուպցիոն ռիսկերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում