Ադրբեջանը հրաժարվել է ենթարկվել ՄԻԵԴ վերջնական որոշմանը. ԵԽ նախարարների կոմիտեն բացատրություն է պահանջում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն պաշտոնապես դիմել է Ադրբեջանին`պահանջելով բացատրել, թե ինչու կյանքի չի կոչվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռը ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի գործով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը:

ԵԽ նախարարների կոմիտեն հիշեցրել է, որ համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 46-րդ հոդվածի երկրորդ կետի՝ կոմիտեն հսկում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջնական վճիռների կատարումը:

Անդրադառնալով ՄԻԵԴ որոշմանը՝ կոմիտեն հիշեցրել է, որ Եվրոպական դատարանը համարել է, որ Մամեդովի կալանավորմամբ Ադրբեջանը խախտել է վերոնշյալ կոնվենցիայի մի շարք դրույթներ՝ կապված ընդդիմադիր գործչի ձերբակալման, մինչդատական կալանքի հետ: Դատարանը վճռել էր, որ Մամեդովի դեմ ադրբեջանական կողմի ձեռնարկած միջոցները նպատակ են ունեցել լռեցնել նրան, պատժել կառավարության գործունեության քննադատության համար:

Կոմիտեն հիշեցրել է, որ համաձայն կոնվենցիայի 46-րդ հոդվածի՝ պատասխանող կողմ հանդիսացող պետությունը պետք է ենթարկվի այն դատական գործերի բոլոր որոշումներին, որոնց տվյալ երկիրը ներգրավված է որպես կողմ: Համաձայն այդ պարտավորության՝ տվյալ երկիրը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը արձանագրված խախտումները վերացնելու նպատակով: Որպես անհրաժեշտ քայլ Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել Մամեդովին, ով, սակայն, շարունակում է մնալ անազատության մեջ:

Նախարարների կոմիտեն արձանագրել է, որ, Մամեդովին անհապաղ ազատ չարձակելով, Ադրբեջանը հրաժարվել է ենթարկվել ՄԻԵԴ վերջնական որոշմանը: Հետևաբար, ՄԻԵԴ-ը պաշտոնապես դիմել է ադրբեջանական կողմին՝ հայտնելով, որ դեկտեմբերի 5-ին կայանալիք 1302-րդ հանդիպմանը դիմելու են դատարան՝ առաջ քաշելու Ադրբեջանի կողմից պարտականությունների կատարման ձախողման հարցը: Այս կապակցությամբ նախարարների խորհուրդը Ադրբեջանից նաև պահանջել է մինչև նոյեմբերի 29-ը ներկայացնել իր կողմի տեսակետը հարցի առնչությամբ:

ՄԻԵԴ-ը 2014 թվականի մայիսի 22-ին որոշում էր կայացրել այն մասին, որ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի ձերբակալությունն ու կալանավորումը արդարացված չեն: Դատարանն Ադրբեջանից պահանջել էր ոչ միայն ազատ արձակել գործչին, այլև 22 հազար եվրոյի չափով փոխհատուցում վճարել նրան: Մամեդովը մինչ օրս գտնվում է բանտում:

Հայերեն English Русский

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար