Քաղաքականություն

Երևանը կհյուրընկալի Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի դեմ հանցագործությունների կանխարգելման ԵԱՀԿ համաժողովը

1 րոպեի ընթերցում

Երևանը կհյուրընկալի Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի դեմ հանցագործությունների կանխարգելման ԵԱՀԿ համաժողովը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը նոյեմբերի 22-ին կհյուրընկալի «Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի դեմ ատելության հողի վրա հանցագործությունների հակազդեցություն և կանխարգելում» ԵԱՀԿ համաժողովը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, այս մասին Պալերմոյում ԵԱՀԿ Միջերկրածովյան համաժողովի ժամանակ ունեցած ելույթում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Կցանկանայի տեղեկացնել ձեզ, որ նոյեմբերի 22-ին Երևանում կայանալու է «Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի դեմ ատելության հողի վրա հանցագործությունների հակազդեցություն և կանխարգելում» ԵԱՀԿ համաժողովը: Միջերկրածովյան մեր գործընկերներին ենք հրավիրում նաև մասնակցելու ու ներդրում ունենալու այս միջոցառմանը»,- հայտարարել է արտգործնախարարը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում