Մշակույթ

Թվայնացման շնորհիվ Մխիթարյան միաբանության ժառանգությունն ավելի լավ կպահպանվի և կուսումնասիրվի

1 րոպեի ընթերցում

Թվայնացման շնորհիվ Մխիթարյան միաբանության ժառանգությունն ավելի լավ կպահպանվի և կուսումնասիրվի

ԵՐԵՎԱՆ,24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մխիթարյան միաբանությունում տեղի են ունենում մշակութային ժառանգության թվայնացման աշխատանքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 24-ին «Վենետիկի Մխիթարյան միաբանություն-300» խորագրով միջազգային գիտաժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Թվայնացման աշխատանքներն իրականացվում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Կարծում եմ` թվայնացնելով դրանք, կարելի է փրկել խունացումից, նաև ավելի հեշտությամբ տեղափոխել Հայաստան` Մատենադարան և կատարել աշխատանքներ»,-ասաց Հրանուշ Հակոբյանը:

Մխիթարյան միաբանությունում կուտակված է մեծ ժառանգություն՝ հատկապես ձեռագիր մատյանների տեսքով: Նախարարի կարծիքով՝ մոտ 5000 օրինակ ձեռագիր մատյանների ուսումնասիրությունն ու տպագրությունը ներկայումս շատ կարևոր է: Ամեն օր միաբանություն են այցելում զբոսաշրջիկներ, ծանոթանում նյութերին: Իսկ այնտեղ հավաքված նյութերը ոչ միայն հայկական, այլ նաև համամարդկային նշանակություն ունեցող արժեքներ են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում