Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում չէ
1 րոպեի ընթերցում
![Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում չէ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/10/909747.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 9-րդ տուրի «Հադերսֆիլդ Թաուն»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «կարմիր սատանաները» խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմով` Դե Խեա, Վալենսիա, Ջոնս, Սմոլինգ, Յանգ, Հերերա, Մատիչ, Մատա, Լինգարդ, Մարսիալ, Լուկակու:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում է:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: