Սիրիայի առաջին տիկինը հյուրընկալել է հալեպցի հայուհի գործարարներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գործարար կանայք» հանձնախմբի ջանքերով անցյալ ամսվա կեսին 32 հալեպցի կին գործարարներ մասնակցել են Դամասկոսի Միջազգային Ցուցահանդեսին: Նրանց թվում էին հայուհիներ Անժել Պոշկեզենյանը, Թալին Ալեքսանյանը, Հուրի Սիլվահյանը և Ռոզեթ Նազարյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ցուցահանդեսի ավարտին, Սիրիայի Առաջին տիկինը նախագահական պալատում հանդիպման է հրավիրել գործարար կանանց, ջերմ ընդունելություն ցույց տվել` խոստանալով աջակցել նրանց:

Գործարար հայուհիներին տպավորել է Առաջին տիկնոջ լավ ընդունելությունը, նրա ազնիվ մոտեցումը և հետաքրքրությունն իրենց նկատմամբ: Նա անհատապես ծանոթացել է բոլոր կանանց հետ, լսել նրանցից յուրաքանչյուրի առաջարկները, պահանջները և մեծարել է Հալեպի դիմացկուն ժողովրդին` քաջալերելով շարունակել աշխատել և ընդլայնել իրենց ծրագրերը:

Հայուհիներին տպավորել է Առաջին տիկնոջ համեստությունը: Նրանց խոսքով` Ասմա Ասատը վստահ է, որ փոքր ձեռնարկություններն են զարգացնում երկրի տնտեսությունը:

Ռոզեթ Նազարյանը ցուցահանդեսի է մասնակցել նաև Հայաստանում: «Հայաստանն ինձ ուժ տվեց ու ես հասկացա, որ պետք է վստահեմ իմ սեփական ուժերին: Նախքան Հայաստան մեկնելս, ձեռագործ աշխատանքներ սկսեցի ստեղծել` մասնակցելով Սիրիայի օգնության խաչի դասընթացներին: Աշխատելով Երևանում `հարստացրեցի գործերս: Երբ վերադարձա Սիրիա, մասնակցեցի «Գործարար կանայք» հանձնախմբի կազմակերպած ցուցահանդեսին ու շատ տպավորված եմ»,-շեշտել է Նազարյանը:

«Գործարար կանայք» հանձնախմբի անդամ Սոնա Գաբրիելյանըհայուհիներին հորդորել է ցուցահանդեսում տրամադրված գումարը ծառայեցնել իրենց աշխատանքի ընդլայնմանը, նոր ծրագիրների մշակմանը:

Հայերեն

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում