Ուկրաինայի հայերի միության` Հայոց ցեղասպանության թեմայով հոլովակը սոցիալական գովազդի փառատոնի լավագույն եռյակում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ: ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայում անցկացվող սոցիալական գովազդի «Molodiya Festival» փառատոնում Ուկրաինայի հայերի միության հոլովակը զբաղեցրել է 3-րդ տեղը: Հոլովակի խորագիրն է «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար. հայեր»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «AnalitikaUA.net»-ին, հոլովակի ռեժիսորներն են Անդրանիկ Բերբերյանը և Անդրեյ Լիդագովսկին:

Նշենք, որ Ուկրաինայի հայերի միության հոլովակը ներկայացվելու է Ամստերդամում կայանալիք անիմացիոն միջազգային փառատոնին:

Ինչպես նշել է Ուկրաինայի հայ երիտասարդական միության նախագահ Հովակիմ Հարությունյանը, քննարկումների շրջանակում ներկայացվել է գաղափար նկարահանել հոլովակ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին: Բազմաթիվ առաջարկներից հավանության է արժանացել այն տարբերակը, որտեղ հայի կերպարը ներկայացվել է նռան հատիկների միջոցով:

Հիշեցնենք, որ «Molodiya Festival» փառատոնին Հայոց ցեղասպանության թեմայով արդեն երկրորդ հոլովակն է ներկայացվում: Առաջինը եղել է 2016 թվականին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը, երկու տարվա ընթացքում երկրի տարբեր շրջաններում տեղադրվել են ավելի քան 10 խաչքար, ևս 10-ն արդեն Ուկրաինայում են և շուտով կտեղադրվեն տարբեր քաղաքներում:

Հայերեն

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում