Գյումրիում բացվեց զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հոկտեմբերի 18-ին բացվեց զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն: Զբոսաշրջության զարգացման 2017 թվականի ծրագրում նախատեսվում է պետական աջակցություն՝ ՀՀ մարզերում առնվազն 4 զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների ստեղծման համար: Ծրագիրն իրականացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Հայաստանում արդեն գործում են 7 տեղեկատվական կենտրոններ, սակայն զբոսաշրջության պետական կոմիտեի ստեղծումից հետո Գյումրու կենտրոնն առաջինն է՝ հատուկ չափանիշների հիման վրա ստեղծված: «Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների հիմնական նպատակն է մարզերում, քաղաքներում հատուկ ծառայություններ մատուցել անհատ զբոսաշրջիկներին: Երբ խմբերով են գալիս զբոսաշրջիկները, ամեն ինչ պայմանավորված է, բայց անհատ զբոսաշրջիկի համար մի փոքր դժվար է՝ կարդում են գալիս, բայց հետո չգիտեն ո՞ւր գնալ, ի՞նչ անել»,-նշեց Զարմինե Զեյթունցյանը՝ փաստելով, որ հենց նման կենտրոններն են օգնելու զբոսաշրջիկին:

Տեղեկատվություն կտրվի ամեն ինչի մասին՝ գիշերակացից մինչև տրանսպորտային միջոցի, կամ առողջական խնդիրների դեպքում: Կենտրոնում կա քաղաքում գործող բոլոր ռեստորանների, հյուրանոցների, ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցների, ուղեկցորդների մասին և այլ տեղեկատվություն: «Հետագայում նպատակ կա այս կենտրոնները վերածել մարզային զբոսաշրջության զարգացման կենտրոնի: Այս կենտրոնը հետագայում «կսնի» զբոսաշրջության հիմնադրամին այն տեղեկատվությամբ, որը մենք հետո կօգտագործենք Հայաստան տուրիստներ ներգրավվելու համար»,-ավելացրեց Զարմինե Զեյթունցյանը:

Կենտրոնի բացման պատիվը տրվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Հյուրերին ներկայացվեց նաև Դիջիթըլ Փոմիգրնըթ ընկերության կողմից ստեղծված «Վիզիթ Գյումրի» հավելվածը, որի շնորհիվ կարելի Է աշխարհի ցանկացած վայրում մանրամասն ինֆորմացիա ստանալ Գյումրու մասին: Գյումրի կատարած այցի շրջանակներում հոկտմեբերի 18-ին կենտրոնի աշխատանքներին ծանոթացավ նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ