Սփյուռքահայ բարերարները լուծում են սահմանամերձ 48 գյուղի առաջնահերթ խնդիրները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանամերձ շրջաններին աջակցության ծրագրով մի շարք գյուղեր օգնություն են ստանում սփյուռքահայ բարերարներից: Նախարարությունը նպաստում է լուծելու առաջնահերթ խնդիրներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը:

«Այս տարվանից նախարարությունն իրականացնում է մի նոր ծրագիր: Մենք սփյուռքում գտնում ենք բարերարների, կազմակերպությունների, որոնք աջակցություն են ցուցաբերում, լուծում Հայաստանի սահմանամերձ գյուղերի առաջնահերթ խնդիրները: Ընտրվել են աջակցության կարիք ունեցող մոտ 48 գյուղ: Մենք նախօրոք ուսումնասիրում ենք այդ գյուղերի խնդիրները, ներկայացնում դրանք սփյուռքի մեր գործընկերներին»,-ասաց Գյանջումյանը:

Գյուղերն ընտրվում են այնպես, որ ոչ մի կարիքավոր գյուղ չվրիպի ուշադրությունից: Լինում են կենցաղային, մշակութային, քաղաքաշինական, բարեկարգման, ոռոգման ցանցի և շատ այլ խնդիրներ: Եղել է նաև ջրագծերի անցկացման օգնություն:

Խնդիրները ներկայացնելուց հետո նախարարությունը ստացել է բավական լուրջ արձագանքներ: Եվ առաջիկա տարիներին դրանց իրականացման դեպքում մեծ ներդրում կունենանք: «Վերջերս արգենտինահայ մի երիտասարդ միջոցներ էր գտել և երաժշտական գործիքներ բերել սահմանամերձ շրջանների երաժշտական կրթօջախների համար»,-նշեց համահայկական ծրագրերի վարչության պետը:

Ծրագրի շրջանակում այս տարի հիմնովին վերանորոգվել է Այգեհովիտ գյուղի մանկապարտեզը և բժշկական հաստատությունը, որից օգտվում են մի քանի գյուղեր: Վերանորոգմանն աջակցել է շվեյցարահայ բարերար:

Հայերեն

Հայտնի է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում