Արա Բաբլոյանը Բիլ Ասթնին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 17-ին ամերիկացի բարերար, «Սթարկի» լսողական տեխնոլոգիաների հիմնադիր, «Սթարկի» հիմնադրամի նախագահ Բիլ Ասթնին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով, իսկ ամերիկահայ բարերարներ Քավուկջյանների ընտանիքին առողջապահության եւ սոցիալական ոլորտներում ներդրած մեծ ավանդի համար պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի պատվոգրով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, շնորհավորելով պարգեւատրվածներին, վստահեցրել է, որ նրանց ուղղված շնորհակալական խոսքերը լսելի են բոլորին, որովհետեւ բարերարների կողմից իրականացվող «Որ Հայաստանում բոլորը լսեն» ծրագիրը հաջողություններ է արձանագրել:

Խորհրդարանի նախագահը նշել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ «Արաբկիր» միացյալ բարեգործական հիմնադրամը «Սթարկի» ընկերության հետ համատեղ Լոս Անջելեսում բնակվողՔավուկջյան ընտանիքի ջանքերով Հայաստանում իրականացնում է բարեգործական առաքելություն՝ ապահովելով սոցիալապես անապահով եւ խոցելի խմբերում ընդգրկված կարիքավոր 1800 անձանց հատուկ լսողական սարքերով:

Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ այս ծրագրով գործ ունենք մարդկային հոգու գեղեցկության, օգնելու եւ աջակցելու անշահախնդիր ցանկության հետ, որոնք գոյություն ունեն «Սթարկի» լսողական տեխնոլոգիաների հիմնադիր նախագահ Բիլ Ասթնի եւ Քավուկջյան ընտանիքի ներաշխարհում:

ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով բարերարներին մարդասիրական գործունեության համար, նշել է, որ հնչեցնում է ոչ միայն ծրագրի շահառուների, այլեւ նրանց ընտանիքների ու հարազատների երախտիքի խոսքը:

Պարգեւատրման արարողությունից առաջ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ հոկտեմբերի 15-17-ն անցկացվում է «Սթարկի»-ի բարեգործական առաքելությունը: Խորհրդարանի նախագահը շրջել է սրահում, զրուցել լսողական խնդիրներ ունեցող մարդկանց հետ եւ հետաքրքրվել ծրագրի արդյունավետությամբ:

Հայերեն Русский

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը