ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: iPhone X-երի առաջին խմբաքանակն ուղարկվել Է մատակարարներին: Այն ներառում Է ընդամենը 46,5 հազար սարք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը, հայտնել Է 9to5mac-ը:
Աղբյուրի խոսքով՝ սմարթֆոնները Չինաստանից բեռնառաքվել են Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Նիդեռլանդներ: Համապատասխանաբար, մինչեւ նոյեմբերի 3-ին վաճառքների սկսվելը, կուղարկվեն եւս մի քանի խմբաքանակներ: Ցածր ցուցանիշները կարող են կապված լինել TrueDepth խցիկի համար բաղադրատարրերի անբավարարության հետ, ինչի պատճառով օրական արտադրվում Էր 10 հազարից պակաս սմարթֆոն:
Նման խմբաքանակը ռեկորդային ցածր Է Apple-ի համար: Այսպես, iPhone 8-ի առաջին խմբաքանակը կազմում Էր ավելի քան 900 հազար սմարթֆոն: Վերլուծաբանները վստահ են, որ եթե նույնիսկ ընկերությանը հաջողվի մինչեւ վաճառքների սկսվելը թողարկել 1 մլն սմարթֆոն, դրանք չեն բավականացնի բոլոր ցանկացողներին գոհացնելու համար, ինչը դեֆիցիտ կառաջացնի: