Տարածաշրջանային

Իսպանիան հրաժարվում է Թուրքիային արտահանձնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած գրողին

3 րոպեի ընթերցում

 Իսպանիան հրաժարվում է Թուրքիային արտահանձնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած գրողին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի կառավարությունը հրաժարվել է Թուրքիային արտահանձնել ազգությամբ թուրք Գերմանիայի քաղաքացի 60-ամյա գրող Դողան Աքանլիին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է իսպանական El Pais-ը:

«Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմը պահանջել էր արտահանձնել Աքանլիին՝ նրան մեղադրելով ահաբեկիչների հետ ենթադրյալ կապեր ունենալու մեջ: Իսպանական կառավարության նման որոշումը, սակայն սպասելի էր՝ հաշվի առնելով, որ անցած տարվա սեպտեմբերի 29-ին այն մերժել էր նաև Անկարային արտահանձնել ազգությամբ թուրք Շվեդիայի քաղաքացի լրագրող Համզա Յալչինին»,- գրում է թերթը:

Իսպանիայի կառավարությունն իր որոշումը հիմնավորել է այն հանգամանքով, որ Աքանլիին 1993թ-ին Գերմանիայում փախստականի կարգավիճակ է տրամադրվել, իսկ 2001թ-ին նա զրկվել է Թուրքիայի քաղաքացիությունից: Ըստ Իսպանիաի արդարադատության նախարարության՝ ապաստանի տրամադրման համար եղած պատճառները դեռևս պահպանվում են:

Ինտերպոլին կատարած Թուրքիայի դիմումի հիման վրա Դողան Աքանլին բերման էր ենթարկվել այս տարվա օգոստոսի 19-ին Գրանադայում գտնվող հյուրանոցներից մեկից, որտեղ իր կնոջ հետ անցկացնում էր արձակուրդը:

«Աքանլին հայտնի է 20-րդ դարի սկզբի Հայոց ցեղասպանության մասին պատմող իր գրքերի համար, իսկ այդ թեման տաբու է Թուրքիայում: Այդ երկրի իշխանությունները մեղադրում են գրողին ահաբեկիչների հետ կապեր ունենալու, գողություններ ու սպանություններ ծրագրելու մեջ. այս մեղադրանքները կարճվել էին, սակայն գործը վերաբացվել էր 2011թ-ին»,- գրում է El Pais-ը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Աքանլիի հարցն անձամբ է բարձրացրել իսպանացի իր գործընկեր Մարիանո Ռախոյի հետ օգոստոսին Փարիզում ունեցած հանդիպման ժամանակ, իսկ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն իր երկրի գոհունակությունն է արտահայտել Իսպանիայի կառավարության կայացրած որոշման առնչությամբ:

«Գերմանիան և Շվեդիան դատապարտել են Ինտերպոլի գործիքների օգտագործումը կեղծ նպատակներով, մասնավորապես քաղաքական այլախոհների հանդեպ ճնշումներ գործադրելու համար»,- ամփոփում է իսպանական թերթը:

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

Քաղաքականություն

Էրդողանը և Շոլցը քննարկել են իրավիճակը Ուկրաինայում և Գազայում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում