Մշակույթ

Երևանի դուդուկի փառատոնի նպատակն է դուդուկի ժառանգության պահպանումը և ազդեցության ընդլայնումը

1 րոպեի ընթերցում

Երևանի դուդուկի փառատոնի նպատակն է դուդուկի ժառանգության պահպանումը և ազդեցության ընդլայնումը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Music of Armenia-ն այս տարի արդեն երրորդ անգամ Հայաստանում կանցկացնի Երևանի դուդուկի փառատոնը, որի գերնպատակն է պահպանել դուդուկը՝ որպես ազգային արժեք ու ժառանգություն: Այս մասին հոկտեմբերի 11-ին կայացած ասուլիսում հայտնեց «Music of Armenia» -իհիմնադիր տնօրեն Հասմիկ Մովսիսյանը։

Երևանի դուդուկի փառատոնը աﬔնամյա միջոցառում է, որը շարունակաբար զարգացնում է դուդուկի երաժշտության կարևորության գաղափարը և ազդեցությունն ընդհանրապես։ Հասմիկ Մովսիսյանը նշեց, որ փառատոնի նպատակներից մեկն է նաև հայաստանյան և ոչ հայաստանյան լսարանին կրթելը: «Մենք ուզում ենք ցույց տալ, որ դուդուկը մի գույնի չէ և որ այն միայն սգո արարողությունների համար չէ, ինչպես մտածում են շատերը։ Դուդուկն ունի տարբեր գույներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մովսիսյանը։

Երևանի դուդուկի փառատոնը կﬔկնարկի հոկտեմբերի 13-ին: Փառատոնի բացումը կանեն Ջիվան Գասպարյան կրտսերը և Արﬔն Բաբախանյանը՝ դուետով: Հոկտեմբերի 15-ին ելույթ կունենան Հարություն Չքոլյանը և Լյուսի Խանյանը:

Հաﬔրգները տեղի կունենան Հայկական բարեգործական ընդհանուր ﬕության (ՀԲԸՄ) հաﬔրգային սրահում ժամը 20:00-ին։

Մարիամ Ադամյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում