ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft-ի գործադիր տնօրեն Ջո Բելֆիորը հայտարարել Է, որ ընկերությունը նոր սարքեր ու նորացումներ չի ստեղծի Windows 10 Mobile-ի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը, նա գրել Է Twitter-ում:
«Իհարկե, մենք կշարունակենք աջակցել պլատֆորմին… Կուղղենք բագերը եւ կթողարկենք անվտանգության համակարգերի նորացումներ ու այլն,-հայտարարել Է Բելֆիորը:-Բայց նոր գործառույթների եւ սարքերի թողարկում չի պլանավորվում»:
Նա նաեւ պատմել Է, որ ընկերությունը փորձել Է ներգրավել հավելվածներ մշակողների. «Մենք նրանց փող Էինք վճարում, հավելվածներ գրում նրանց փոխարեն»: Սակայն օգտատերերի փոքր քանակությունը հանգեցրեց այն բանին, որ շատ ընկերություններ հրաժարվում Էին ներդրումներ անել պլատֆորմում: