Յուրի Խաչատուրովը ներկայացրեց Հայաստանում մեկնարկած ՀԱՊԿ զորավարժությունների սցենարը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ներկայացրեց առաջիկա 5 օրերին անցկացվող օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և հայ-ռուսական միացյալ զորախմբի զորավարժությունների սցենարը: Լրագրողների հետ զրույցում Յուրի Խաչատուրովը նախ նկատեց, որ առաջիկա օրերին Հայաստանի զորավարժարաններում անցկացվող «Փոխգործակցություն-2017» զորավարժությունը մաս է կազմում «Եղբայրություն-2017» զորավարժությունների, որի մեկնարկը տրվել է Դոնի Ռոստովում:

«Վերջերս մենք Հայաստանում անցկացրեցինք «Որոնում-2017» զորավարժությունները` հետախուզական ստորաբաժանումների մասնակցությամբ, որին էլ հաջորդում են օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ զորավարժությունները: Զորավարժությունների սցենարով ահաբեկիչները մեծ ուժերով ներխուժել են ՀԱՊԿ անդամ պայմանական երկրներից մեկի տարածք և խնդիրներ են առաջացրել: Մենք հետախուզական աշխատանքներն արդեն իրականացրել ենք, հիմա կիրականացնենք պլանավորումը, իսկ հոկտեմբերի 13-ին` կսկսենք ահաբեկիչներին ոչնչացնելու գործընթացը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մանրամասնեց Խաչատուրովը:

Նա հավելեց, որ զորավարժությունների ևս մեկ փուլ կանցկացվի Ղազախստանի տարածքում, որին կմասնակցեն ՀԱՊԿ խաղաղապահ ստորաբաժանումները: «Ըստ զորավարժությունների սցենարի` ահաբեկիչներին վնասազերծելուց հետո գործի են դրվում խաղաղապահ ուժերը` կարգուկանոն հաստատելու համար:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ զորավարժություններն անցկացվում են ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարությամբ` պարզաբանելով, որ կարող են օգտագործվել խոցման միջոցներ, որոնցից ունեն միայն ՌԴ զինված ուժերը և միայն ռուս զինծառայողները կարող են կիրառել:

Խաչատուրովը նշեց, որ զորավարժությունների ընթացքում կկիրառվեն տարբեր տեսակի զինատեսակներ, սակայն հավելեց, որ «Իսկանդեր» չի կիրառվի, քանի որ դրա գործնական կիրառումը Հայաստանում բարդ կլինի` հաշվի առնելով երկրի փոքր տարածքը:

Հայերեն English

Հայաստանում առաջին անգամ գիտական փառատոն է անցկացվում «Եվրոպական հետազոտողների գիշեր» միջազգային նախաձեռնության շրջանակում

Ֆուտբոլիստները մեծ աշխատանք կատարեցին. Եղիշե Մելիքյան

Նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հաղթանակով մեկնարկեց Ազգերի լիգայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հունգարիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանի հետ

Երվանդ Քոչարի թանգարանում բացվել է ՀՀ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացված «Կիբեռնետիկայի մուսան» նոր տեխնոլոգիական ցուցադրությունը

Ամերիաբանկն Armenian Auto Show-ին ներկայացնում է MyCar.am հարթակը և հանդես գալիս հատուկ առաջարկներով

«Վարդաշեն» ենթակայանում ավարտին են մոտենում ժամանակավոր ենթակայանի կառուցման աշխատանքները

Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը հաղթել է Ադրբեջանի թիմին