Ֆուտբոլի ազգային ընտրանին մեկնեց Ղազախստան
2 րոպեի ընթերցում
![Ֆուտբոլի ազգային ընտրանին մեկնեց Ղազախստան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/10/908118.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին մեկնեց Ղազախստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հոկտեմբերի 7-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային ուղերթով մեկնեցին Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ հոկտեմբերի 8-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին՝ կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Հայաստան հանդիպումը: Հավաքականի կազմում Աստանա են մեկնել 23 ֆուտբոլիստներ:
Դարպասապահներ
Գրիգոր Մելիքսեթյան«Գանձասար-Կապան»
Արսեն Բեգլարյան«Ալաշկերտ»
Գոռ Մանուկյան«Փյունիկ»
Պաշտպաններ
Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Վարազդատ Հարոյան«Ուրալ» (Ռուսաստան)
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Հովհաննես Համբարձումյան«Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)
Գագիկ Դաղբաշյան«Ալաշկերտ»
Արտյոմ Միքայելյան«Շիրակ»
Ռոբերտ Դարբինյան«Շիրակ»
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Մարկոս Պիզզելլի, «Ալ-Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)
Գեղամ Կադիմյան, «Վորսկլա» (Ուկրաինա)
Էդգար Մանուչարյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Արտակ Եդիգարյան«Ալաշկերտ»
Արտակ Գրիգորյան«Ալաշկերտ»
Արտյոմ Սիմոնյան«Ալաշկերտ»
Հարձակվողներ
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)
Սարգիս Ադամյան,«Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)
Դավիթ Մանոյանը դուրս է մնացել Ղազախստան մեկնող ֆուտբոլիստների վերջնական հայտացուցակից վնասվածքի պատճառով: