Քաղաքականություն

Վլադիմիր Պուտինը կարևորում է ՌԴ սուբյեկտների և ՀՀ մարզերի միջև երկխոսության զարգացումը

1 րոպեի ընթերցում

Վլադիմիր Պուտինը կարևորում է ՌԴ սուբյեկտների և ՀՀ մարզերի միջև երկխոսության զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շատ կարևոր է զարգացնել երկխոսություն ՌԴ սուբյեկտների և Հայաստանի մարզերի միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է հոկտեմբերի 6-ին հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի մասնակիցներին ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում:

«Մեր շրջանների արդյունավետ կապերը ծառայում են կրթության, տնտեսության, մշակույթի ոլորտներում համագործակցությանը: Այդ պատճառով շատ կարևոր է զարգացնել երկխոսություն ՌԴ սուբյեկտների և Հայաստանի մարզերի միջև»,-ասված է ՌԴ նախագահի ուղերձում:

Նա հույս է հայտնել, որ հանդիպման շրջանակում մանրամասն կքննարկվեն հրատապ հարցեր՝ համատեղ նախաձեռնությունների հեռանկարները ինովացիոն, հումանիտար, զբոսաշրջային ոլորտներում: «Կատարեք կոնկրետ առաջարկներ, որոնք կնպաստեն հետագա վստահության, փոխըմբռնման հաստատմանը Հայաստանի և Ռուսաստանի միջև»,-ասել է Վլադիմիր Պուտինը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում