Արցախ

Արայիկ Հարությունյանը Հացի գյուղում մասնակցել է ջրագծի բացման արարողությանը

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը Հացի գյուղում մասնակցել է ջրագծի բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 5-ին Մարտունու շրջանի Հացի գյուղում մասնակցել է Շվեյցարական «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի և Արցախի կառավարության համաֆինանսավորմամբ կառուցված խմելու ջրի խողովակաշարի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ողջունելով ներկաներին՝ Ա. Հարությունյանը իր խոսքում կարևորել է «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի և «SPFA» ֆրանսիական բարեգործական կազմակերպության գործունեությունը՝ Արցախի գյուղերի ջրամատակարարման խնդիրները լուծելու գործում: Նա նշել է, որ համայնքները խմելու ջրով ապահովելը մշտապես գտնվում է պետական հոգածության ներքո, և ուրախալի է, որ այդ գործում ակտիվ մասնակցություն են ունենում նաև բարեգործական կազմակերպությունները­: Արայիկ Հարությունյանը խորհրդանշական է համարել պատմական Հացի գյուղի ջրագծի կառուցումը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնտեղ է գտնվում հայտնի «Անահիտի աղբյուրը»: Նշենք, որ «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամը ստեղծվել է Ժակ և Դանիել Մարտենների կողմից՝ ի հիշատակ նրանց որդու: Հիմնադրամը շուրջ 10 տարում համաֆինանսավորել է Արցախի 12 բնակավայրերի ջրագծերի կառուցման աշխատանքները՝ բարերար Ժակ Մաթոսյանի ակտիվ աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում