Apple-ի նորացված ծրագրային ապահովումը լուծում Է միացման խնդիրները Apple Watch-երում
1 րոպեի ընթերցում
![Apple-ի նորացված ծրագրային ապահովումը լուծում Է միացման խնդիրները Apple Watch-երում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/10/907852.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ը թողարկել Է նորացված ծրագրային ապահովում, որը պետք Է վերացնի խափանումները Apple Watch 3 նոր «խելացի» ժամացույցների ցանցային միացումներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Խնդիրն առաջանում Էր հասարակական վայրերում, օրինակ, հյուրանոցներում ու սրճարաններում, չհեղինակազորված Wi-Fi ցանցերին միանալու փորձ կատարելիս:
Apple-ը այդ անսարքությունների առկայությունն ընդունել Է երկու շաբաթ առաջ: Ծրագրային ապահովման նոր տարբերակը՝ watchOS 4.0.1-ը, պետք Է խնդիրը լուծի «ոչ հաճախ հանդիպող դեպքերում», երբ այն առաջանում Է, ինչի մասին ասված Է ընկերության մամուլի տեղեկագրում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: