Արցախ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է ՌԱԿ Գերագույն խորհրդի Նախագահին

1 րոպեի ընթերցում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ընդունել է ՌԱԿ Գերագույն խորհրդի Նախագահին

ԱՆԹԻԼԻԱՍ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հոկտեմբերի 4-ին ընդունել է ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանին։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Այսօր երեկոյեան, 4 Հոկտեմբեր 2017-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Պիքֆայայի Ս. Աստուածածին Վանքի Վեհարանին մէջ ընդունեց այցելութիւնը Ռամկավար Ազատական Կուսակցութեան Գերագոյն Խորհուրդի նախագահ՝ Տիար Վարդան Նազիրեանի, Լոս Անճելըսէն, ընկերակցութեամբ Տիար Յարութիւն Երկանեանի՝ Հայաստանի ՌԱԿ-ի Կեդրոնական Վարչութեան անդամ։

Հանդիպումը առիթ մը եղաւ անդրադառնալու ընդհանրապէս հայ ժողովուրդը յուզող հարցերուն եւ յատկապէս Հայաստան-Սփիւռք գործակցութեան՝ Հայաստան-Սփիւռք 6-րդ Համաժողովին լոյսին տակ։ Այս առիթով Վեհափառ Հայրապետը կարեւորութեամբ շեշտեց մեր ժողովուրդին միասնականութիւնը ամրացնելու հրամայականը՝ հակառակ գոյութիւն ունեցող տեսակէտներու ու մօտեցումներու տարբերութեան։ Այս ծիրէն ներս Նորին Սրբութիւնը բարձր գնահատելով երեք կուսակցութիւններու դերը՝ շեշտեց գաղութներէն ներս միջ-կուսակցական գործակցութիւնը աւելի ծաւալելու անհրաժեշտութիւնը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում