Ստամբուլում մեկնարկում են Դինքի գործով դատական նիստերը. Հրանտի ընկերներն արդարություն են պահանջում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանում հոկտեմբերի 2-ից սկսվում են պոլսահայ մտավորական, լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական նիստերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը:

Դինքի սպանության գործում ներգրավված է 83 կասկածյալ, այդ թվում և ոստիկանության, և ժանդարմերիայի ներկայացուցիչներ: Դատական նիստերը կշարունակվեն հոկտեմբերի 2-3-ը և 5-6-ը:

Ինչպես մյուս դատական նիստերից առաջ, այնպես էլ հոկտեմբերի 2-ին Հրանտի ընկերները հավաքվել են դատարանի շենքի դիմաց՝ վերահաստատելու արդարության իրենց պահանջը: Հրանտի ընկերների անունից հայտարարություն է արել Բյուլենթ Այդընը, ով հիշեցրել է, որ 2007 թվականի հուլիսից սկսված դատավարությունը շարունակվում է արդեն 10 տարի և երեք ամիս, սակայն սպանության մեջ ներգրավված բոլոր անձինք դեռևս չեն կանգնել արդարության դիմաց: «Դեռ շատ հեռու ենք արդարությունից: 10 տարի և 3 ամիս անցավ, սակայն հանցագործության վրայի վարագույրը դեռևս չի քաշվել: Շարունակելու ենք հետևել դատական գործին, քանի դեռ Դինքի սպանությունը չի բացահայտվել»,- նշել է նա:

Հրանտի ընկերներին միացել են նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահբանտարկության դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին առաջադրվել է «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամդրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, որոշումներ են ընդունվել Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահինկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ:

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա