Տապալվել է ահաբեկիչների արշավանքը դեպի Սիրիայի արևմուտք և արևելք
1 րոպեի ընթերցում
![Տապալվել է ահաբեկիչների արշավանքը դեպի Սիրիայի արևմուտք և արևելք](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/09/907332.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ներկայում սիրիական բանակը՝ ՌԴ օդուժի աջակցությամբ, ավարտում է Իրաքի տարածքից մուտք գործած գրոհայինների ոչնչացման գործողությունը: Ինչպես հաղորդում Է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է«Ինտերֆաքս»:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կանաշենկովը հայտնել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայի արևելքում և արևմուտքում «Ջաբհադ ան-Նուսրա» և ԻՊ ահաբեկչական խմբավորումների արշավանքի փորձերը անհաջողության են մատնվել:
«Ան-Նուսրա և ԻՊ ահաբեկչական խմբավորումները կրել են ամենամեծ կորուստները վերջին մի քանի ամիսների ընթացում»,- հայտարարել է Կանաշենկովը: