Միջազգային

Եգիպտոսի բնաչությունը տասը տարում ավելացել է 22 միլիոնով

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսի բնաչությունը տասը տարում ավելացել է 22 միլիոնով

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի բնակչությունը 2017 թվականին հասել է 94.8 միլիոն մարդու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է երկրի կենտրոնական պետական վիճակագրական ծառայության ղեկավար Աբու Բաքր ալ-Հինդին՝ հայտնելով նոր մարդահամարի տվյալները:

Այդպիսով, նախորդ՝ 2007 թվականի մարդահամարից հետո երկրի բնակչությունն ավելացել է 22 միլիոնով: Իսկ վերջին 30 տարվա ընթացքում բնակչության թվի աճը կազմել է 96.5 տոկոս:

Ընդ որում, այսօր արտասահմանում բնակվում է Եգիպտոսի 9,4 մլն քաղաքացի: «Այդպիսով, Եգիպտոսում և դրա սահմաններից դուրս բնակվող եգիպտացիների թիվը կազմում է 104,2 մլն մարդ»,- ասել է ալ-Հինդին:

Վիճակագրությունը ցույց է տվել, որ Եգիպտոսը շարունակում է մնալ աշխարհի ամենաերիտասարդ երկրներից մեկը. ցանկացած երրորդ եգիպտացի 15-34 տարեկան է: Գրագիտությունից զուրկ քաղաքացիների թիվն ավելի քան 18 տոկոս է, իսկ բարձրագույն կրթության դիպլոմ ունի 12,4 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում