Մերձավոր Արևելք

Եգիպտոսը պնդում է իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերումը Ֆիլադելֆիայի միջանցքից

1 րոպեի ընթերցում

Եգիպտոսը պնդում է իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերումը Ֆիլադելֆիայի միջանցքից

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կահիրեն մերժել է Իսրայելի պահանջը՝ պահպանելու հսկողությունը Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև գտնվող Ֆիլադելֆիայի միջանցքի և «Ռաֆահ» հսկիչ անցակետի նկատմամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այդ մասին հաղորդում է Al-Qahera News հեռուստաալիքը։  

Աղբյուրի տվյալներով` իսրայելական ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները, որոնք ենթադրում են, որ Եգիպտոսը համաձայնել է սահմանամերձ գոտում իսրայելական զորքերի հետագա ներկայությանը, «անհիմն են իրենց ձևով և բովանդակությամբ»:

Հեռուստաալիքի զրուցակիցը նշել է, որ Կահիրեն պնդում է այդ շրջանից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը։ 

Իր հերթին Axios լրատվական հարթակը հաղորդել է, որ Իսրայելի, Եգիպտոսի և ԱՄՆ-ի պաշտոնյաներն օգոստոսի 18-ին և 19-ին հանդիպել են Կահիրեում՝ քննարկելու Ֆիլադելֆիայի միջանցքի հարցը:

Ինչպես հայտարարել են պաշտոնյաները, վարչապետ Բենիամին Նեթանյահուի կարգադրությամբ իսրայելական կողմը ներկայացրել է քարտեզ, որտեղ երևում է, որ Իսրայելը կրճատում է իր ուժերի մի մասը, բայց առաջվա պես դրանք տեղակայում է ողջ միջանցքի երկայնքով:

Աղբյուրները նշել են, որ եգիպտացիները մերժել են այդ պլանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում