Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ի վարչությունից հայտնել են Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի վարչությունից հայտնել են Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսին Գազայի հատվածից խաղաղ բնակչության տարհանման՝ Իսրայելի պաշտպանության բանակի հրամանները վերաբերել են մոտ 213 000 պաղեստինցիների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Պաղեստինի օկուպացված տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցչությունը։

«Օգոստոսի սկզբից իսրայելցի զինվորականները հրապարակել են տարհանման մասին ինը հրաման, որոնք վերաբերում են մոտավորապես 213 000 մարդու Խան Յունիսում, Դեյր էլ Բալահում և ավելի քիչ չափով՝ հյուսիսային Գազայում», - կազմակերպության զեկույցից մեջբերում է ՏԱՍՍ-ը:

Միջազգային կազմակերպության տվյալներով՝ Ալ Մավասիի շրջանում բնակչության խտությունը կտրուկ աճել է և կազմում է 30-34 հազար մարդ մեկ քառակուսի կիլոմետրի հաշվով։ Մինչև հակամարտությունն այդ ցուցանիշը կազմում էր 1200 մարդ մեկ քառակուսի կիլոմետրի հաշվով։ Ինչպես նշում են զեկույցի հեղինակները, դա կտրուկ վատթարացնում է հումանիտար իրավիճակն անկլավում։

Մերձավոր Արևելքում իրադրությունը սրվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 40 200-ի։ Անկլավի 2,3 միլիոն բնակիչներից գրեթե բոլորը տեղահանվել են իրենց տներից։  

Եգիպտոսի, Կատարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ նոյեմբերին հաստատված մեկշաբաթյա հրադադարի ընթացքում 105 պատանդ փոխանակվել է Իսրայելում բանտարկված 240 պաղեստինցու հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում