Իրան

Իրանում 35 մարդ է զոհվել Պակիստանից Իրաք մեկնող ավտոբուսի վթարի հետևանքով

1 րոպեի ընթերցում

Իրանում 35 մարդ է զոհվել Պակիստանից Իրաք մեկնող ավտոբուսի վթարի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում առնվազն 35 մարդ զոհվել է, ևս 15-ը վնասվածքներ են ստացել ավտոբուսի վթարի հետևանքով, որում գտնվում էին Պակիստանից Իրաք մեկնող շիա ուխտավորներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ 

Միջադեպը տեղի է ունեցել լույս օգոստոսի 21-ի գիշերը Իրանի կենտրոնական մասում գտնվող Յազդի նահանգում։

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ցավակցություն է հայտնել Պակիստանի կառավարությանը և ուխտավորների ընտանիքներին։ Նա նշել է, որ բոլոր վիրավորներին տրամարդվում է անհրաժեշտ բուժօգնություն։ 

Իր հերթին The Associated Press գործակալությունը հայտնում է, որ ըստ տեղի արտակարգ ծառայությունների պաշտոնյա Մոհամմադ Ալի Մալեքզադեհի՝ վթարի ամենահավանական պատճառը կարող է լինել արգելակների խափանումն ու վարորդի անուշադրությունը։

Ուխտավորներն Իրաք էին մեկնում՝ մասնակցելու Արբայինին՝ իմամ Հոսեյնի և նրա 72 զինակիցների հիշատակին նվիրված երթին: 2024 թվականին Արբայինը տեղի կունենա օգոստոսի 25-26-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում