Աշխարհ

Էստոնիայի ուղղափառ եկեղեցին անկախություն է հայտարարել Ռուս ուղղափառ եկեղեցուց

1 րոպեի ընթերցում

Էստոնիայի ուղղափառ եկեղեցին անկախություն է հայտարարել Ռուս ուղղափառ եկեղեցուց

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի պատրիարքարանի Էստոնիայի ուղղափառ եկեղեցին (ՄՊ ԷՈւԵ) անվանումից հանել է պատրիարքարանի հիշատակումը և խզել կապերը Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈւԵ) հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունից, այս մասին հաղորդել են ԷՈւԵ-ից՝ վկայակոչելով օգոստոսի 20-ին տեղի ունեցած եկեղեցական ժողովի որոշումը։

«Ժողովն ընդունել է եկեղեցու կանոնադրության նոր խմբագրում, որում ամրագրվում է անկախությունը եկեղեցական-վարչական, եկեղեցական-տնտեսական, եկեղեցական-լուսավորական և եկեղեցական-քաղաքացիական գործերում: Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ եկեղեցու անվանումը փոխվել է «Էստոնիայի ուղղափառ եկեղեցի»», - նշված է հաղորդագրության մեջ: 

Բացի այդ, ժողովը հավանություն է տվել սինոդի գործունեությանը պետության հետ բանակցային գործընթացում և վստահություն հայտնել, որ Էստոնիայում ուղղափառներն ուղիներ և միջոցներ կգտնեն` «ապաքինելու պառակտումը կանոնականության, փոխադարձ հարգանքի և իրավահավասարության հիման վրա»։

Տալլինի և Համայն Էստոնիայի միտրոպոլիտ Եվգենին, որը Ռուսաստանի քաղաքացիություն ունի և փետրվարին վտարվել է Էստոնիայից, ժողովի նիստին մասնակցել է տեսակապի միջոցով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում