Մերձավոր Արևելք

Բայդենը Նեթանյահուին հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության հասնելու հրատապության մասին

2 րոպեի ընթերցում

Բայդենը Նեթանյահուին հայտնել է ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության հասնելու հրատապության մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բեմիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ շեշտել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հետ Գազայի հատվածում հրադադարի հասնելու հրատապությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Սպիտակ տունը։

«Նախագահն ընդգծել է հրադադարի և պատանդների ազատ արձակման գործարքը կնքելու հրատապությունը և քննարկել է Կահիրեում կայանալիք բանակցությունները՝ վերացնելու մնացած բոլոր խոչընդոտները», - նշված է հաղորդագրության մեջ:

Կողմերը նաև քննարկել են «ԱՄՆ-ի ակտիվ և շարունակական ջանքերը՝ աջակցելու Իսրայելի պաշտպանությանը Իրանից եկող բոլոր սպառնալիքներից», որը ներառում է նաև ԱՄՆ-ի պաշտպանական ռազմական տեղակայումները, հավելել են Սպիտակ տանը։

Օգոստոսի 15-ին Դոհայում սկսվել է բանակցությունների նոր փուլ՝ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ։ Ըստ երեք միջնորդների հայտարարության՝ բանակցությունների ընթացքում հնարավոր է եղել նվազեցնել ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև տարաձայնությունները։ Բանակցություններն առաջիկա օրերին կշարունակվեն Կահիրեում։

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 40 200-ի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում