Մերձավոր Արևելք

Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավային շրջաններին ավիահարվածներ հասցնելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավային շրջաններին ավիահարվածներ հասցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմական ավիացիան Լիբանանի հարավային շրջաններում հարվածներ է հասցրել շիա «Հեզբոլլահ» շարժման զինված կազմավորումներին պատկանող օբյեկտներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ)։

Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի թիրախներին, որոնք տեղակայված են Լիբանանի հարավի 10-ից ավելի շրջաններում։ 

«Խոցված թիրախների թվում են զենքի պահեստներ, ռազմական կառույցներ և արձակման կայանք, որն օգտագործվում էր «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության կողմից Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար», - նշված է Telegram-ում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ ԻՊԲ-ն հաղորդել էր «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին Շիխինի շրջանում, որը նույնպես գտնվում է Լիբանանի հարավում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում