Աշխարհ

Վիետնամի անտառում գտել են 6-ամյա տղային, որը մոլորվել էր հինգ օր առաջ

1 րոպեի ընթերցում

Վիետնամի անտառում գտել են 6-ամյա տղային, որը մոլորվել էր հինգ օր առաջ

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վեց տարեկան տղան, օրը հինգ օր շարունակ մոլորված թափառում էր Վիետնամի անտառներից մեկում, հայտնաբերվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Յեն Բայի նահանգում ապրող Դան Թիեն Լամը օգոստոսի 17-ին գետակի մոտ խաղալիս է եղել իր ինը քույր և եղբայրների հետ, երբ բլրով բարձրացել է և մոլորվել։ Նրան օգոստոսի 21-ին գտել են տեղի գյուղացիները, որոնք լսել են երեխայի բացականչությունները, երբ աշխատում էին անտառի մոտ գտնվող դարչինի դաշտում։ 

Լամին գտել են նրա մոլորվելու վայրից 6 կմ հեռավորության վրա։ Նա այնքան թուլացած է եղել, որ չի կարողացել քայլել և խնդրել է գրկած տեղափոխել իրեն։

Երեխան ողջ է մնացել՝ տերևներ և վայրի մրգեր ուտելով և գետակի ջուրը խմելով։ 

Ըստ ոստիկանության՝ հրաշք է այն, որ տղային ողջ են գտել և կայուն վիճակում։ 

Տեղի իշխանությունները երեխայի որոնման աշխատանքներին ներգրավել էին ավելի քան 150 մարդու, այդ թվում՝ ոստիկանների, զինվորների և կամավորների։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում