Ռուսաստան

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել

Դոնի Ռոստովի Պերվոմայսկի շրջանում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո որոշում է կայացվել արտակարգ դրություն մտցնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում տեղեկացրել է Ռոստովի մարզի ղեկավարի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը:

«Դոնի Ռոստովի արտակարգ իրավիճակների հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել արտակարգ դրություն մտցնել քաղաքի Պերվոմայսկի շրջանի՝ գիշերը վնասված բազմաբնակարան շենքերի տարածքում»,-գրել է Սլյուսարը։

Նա նաև նշել է, որ Քննչական կոմիտեի մասնագետներն արդեն տեղում ավարտել են իրենց աշխատանքները և ուսումնասիրել տարածքը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում