Արաբական երկրների լիգայի անդամ երկրները քննարկում են Կահիրեում արտակարգ գագաթնաժողով անցկացնելու հարցը՝ համակարգելու համար քայլերը Գազայի հատվածից պաղեստինցիներին տեղահանելու ծրագրերին հակազդելու ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Asharq Al-Awsat-ը՝ վկայակոչելով արաբական երկրներում դիվանագիտական աղբյուրը։
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ բացի այդ, տարածաշրջանային կազմակերպության մասնակից երկրները մտադիր են քննարկել նաև Գազայի վերականգնման ծրագրերը։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 4-ին Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Գազայի հատվածի երկարաժամկետ սեփականությունը՝ այն զարգացնելու համար՝ ի շահ Մերձավոր Արևելքի խաղաղության։
Նա նաև կողմ էր արտահայտվել պաղեստինցիներին Գազայից՝ տարածաշրջանի այլ երկրներ վերաբնակեցնելու օգտին, ինչը, նրա խոսքով՝ կարող է «վճարել դրա համար»։
Թրամփը նշել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է զորքեր ուղարկել Գազա, եթե դա անհրաժեշտ համարի։ Նույն միտքը Թրամփը կրկնել է նաև փետրվարի 6-ին։
Արաբական երկրները, Իրանը և մի քանի արևմտյան պետություններ դեմ են արտահայտվել Թրամփի գաղափարին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ Կրեմլում նկատել են ԱՄՆ նախագահի վերոհիշյալ առաջարկները, սակայն Մոսկվայում ծանոթ են Եգիպտոսի և Հորդանանի դիրքորոշմանը, որոնք չեն ընդունել այդ նախաձեռնությունը։