Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին
1 րոպեի ընթերցում
![Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/08/Dfs89ECLZgHOciKocUZgM2F4fbyYmvWz9eDhLBYL.webp)
Բալթյան երեք երկրները՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան փտրվարի 8-ի առավոտյան պաշտոնապես անջատվել են ռուսական էներգահամակարգից և պատրաստվում են փետրվարի 9-ին միանալ եվրոպական էներգետիկ ցանցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Associated Press-ը
«Բալթյան էներգետիկ համակարգը վերջապես մեր ձեռքում է, այն լիովին մեր վերահսկողության տակ է»,- լրագրողներին ասել է Լիտվայի էներգետիկայի նախարար Ժիգիմանտաս Վայչինասը։
Նշվում է, որ Բալթյան էներգահամակարգը խորհրդային շրջանի էներգահամակարգից անջատվելուց հետո 24 ժամ կաշխատի ինքնուրույն։ Եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, ապա կիրակի՝ փետրվարի 9-ի կեսօրից հետո էներգահամակարգը կմիավորվի եվրոպական էներգետիկ ցանցերի հետ՝ Ֆինլանդիայի, Շվեդիայի և Լեհաստանի միջոցով: