Մերձավոր Արևելք

Ամերիկյան Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք

2 րոպեի ընթերցում

Ամերիկյան Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Abraham Lincoln ավիակիրը՝ F-35C և F/A-18 Block III կործանիչներով, ժամանել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պատասխանատվության գոտի, որը պատասխանատու է Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Աֆրիկայի տարածաշրջանների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է հրամանատարության մամուլի ծառայությունը։

«Ռազմածովային ուժերի Abraham Lincoln-ը, որի տախտակամածին են գտնվում F-35C և F/A-18 Block III կործանիչներ, ժամանել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի», - ասված է X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրության մեջ: 

Պենտագոնը Մերձավոր Արևելք ավիակիր ուղարկելու մասին հայտնել էր օգոստոսի կեսերին։

Ինչպես նշել են CENTCOM-ում, ավիակրի հետ միասին տարածաշրջան է ժամանել նաև էսկադրային ականակիրների նավախումբ և ավիակիրների ավիացիոն թև: 

Արդեն Մերձավոր Արևելքում է գտնվում ամերիկյան Theodore Roosevelt ավիակիրը։

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացել է հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի և Բեյրութում իսրայելական ավիահարվածից «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունից հետո։ Իրանը, ՀԱՄԱՍ-ը և «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժ լուծել նրանց մահվան համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում