Ռուսաստան

Ռոստովի նավթապահեստում 5-րդ օրը շարունակվող հրդեհի վիրավորների թիվը հասել է 47-ի

1 րոպեի ընթերցում

Ռոստովի նավթապահեստում 5-րդ օրը շարունակվող հրդեհի վիրավորների թիվը հասել է 47-ի

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքի նավթապահեստում անօդաչու թռչող սարքի գրոհի հետևանքով բռնկված հրդեհի վիրավորների թիվը հասել է 47-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով առողջապահական ծառայությունները։

Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 18-ին, ԱԹՍ-ի բեկորի ընկնելու հետևանքով։ Այն փորձում են մարել արդեն հինգերորդ օրը։

Վիրավորներից 15-ը հոսպիտալացվել են։ Ավելի վաղ հաղորդվել էր 42 վիրավորի մասին։ Նրանք բոլորը հրշեջներ են, որոնք մասնակցում էին նավթապահեստում մոլեգնող հրդեհի մարման աշխատանքներին։ 

Ըստ 161.RU ռոստովյան լրատվական հարթակի՝ գիշերը նավթապահեստում ևս մեկ պայթյուն է տեղի ունեցել. կրակը տեսանելի է եղել հարևան Սալսկ քաղաքից, որը գտնվում է Պրոլետարսկից 30 կմ հեռավորության վրա։

ՏԱՍՍ-ը հայտնում է, որ հրշեջները մարել են այրվող վեց ցիստեռն։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ ի սկզբանե ԱԹՍ-ների հարձակման հետևանքով այրվել է դիզելային վառելիքով մոտ 20 ցիստեռն՝ յուրաքանչյուրը 5000 խմ ծավալով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում