Ռուսաստան

Վոլգոգրադի օդանավակայանը ժամանակավորապես սահմանափակել է թռիչքները ԱԹՍ-ների գրոհի պատճառով

1 րոպեի ընթերցում

Վոլգոգրադի օդանավակայանը ժամանակավորապես սահմանափակել է թռիչքները ԱԹՍ-ների գրոհի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Վոլգոգրադի օդանավակայանից ժամանումներն ու մեկնումները սահմանափակվել են անօդաչու թռչող սարքերի գրոհից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունում:

«Օդային տարածության օգտագործման սահմանափակումների պատճառով, որոնք մտցվել են տարածաշրջանում, Վոլգոգրադի օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում կամ ուղարկում ինքնաթիռներ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի ուշ օդանավակայանը վերսկսել է աշխատանքը։

Օգոստոսի 22-ի առավոտյան Վոլգոգրադի մարզի ղեկավար Անդրեյ Բոչարովը հայտնել է, որ լույս օգոստոսի 21-ի գիշերը Մարինովկայի շրջանում ՀՕՊ ուժերը հետ են մղել անօդաչու թռչող սարքերի գրոհը, սակայն դրանց ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել. զոհեր չկան։ Նահանգապետի խոսքով՝ «անօդաչուների մեծ մասը ոչնչացվել է»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում