Մերձավոր Արևելք

«Հեզբոլլահ»-ը 135 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ. Ynet News

1 րոպեի ընթերցում

«Հեզբոլլահ»-ը 135 հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ. Ynet News

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի տարածքից առնվազն 135 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իսրայելական Ynet News  լրատվական հարթակը։

Ըստ հրապարակման՝ օգոստոսի 21-ի առավոտից շիա «Հեզբոլլահ» շարժման զինյալների կողմից շուրջ 135 հրթիռ է արձակվել Իսրայելի հյուսիսային համայնքների ուղղությամբ։ Մի շարք բնակավայրերում օդային տագնապի ազդանշաններ են հնչել։ 

Ynet News-ն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 20-ին «Հեզբոլլահ»-ը շուրջ մեկ ժամում 40 հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Երկու հրթիռները պայթել են Մաթաթ բնակավայրում։ Դրանցից մեկը հարվածել է տան, մյուսը պայթել է բաց տարածքում։

Մերձավոր Արևելքում իրավիճակը սրվել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ է զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 40 200-ի։

Այս ընթացքում լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժումը և իսրայելական ուժերը պարբերաբար հարվածներ են հասցնում միմյանց Իսրայելի հյուսիսային և Լիբանանի հարավային շրջաններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում