Միացյալ Նահանգներ

Բայդենը հավանություն է տվել միջուկային զենքի օգտագործման գաղտնի ծրագրին. NYT

2 րոպեի ընթերցում

Բայդենը հավանություն է տվել միջուկային զենքի օգտագործման գաղտնի ծրագրին. NYT

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռ այս տարվա մարտին հավանություն է տվել  վերանայված ռազմավարությանը, որը ստացել է «Միջուկային զենքի կիրառման ուղեցույց» անվանումը, ինչի մասին Սպիտակ տունը չի հայտարարել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times-ը:

Լրատվամիջոցը պարզաբանում է, որ վերանայումը կապված է, այդ թվում,  «Չինաստանի կողմից իր միջուկային զինանոցի արագ ընդլայնման» հետ։

«Պենտագոնը կարծում է, որ հաջորդ տասնամյակում Չինաստանի պաշարները (միջուկային զենքի) չափերով և բազմազանությամբ կմրցեն Միացյալ Նահանգների և Ռուսաստանի պաշարների հետ», - նշում է հրատարակությունը:

Պարբերականը գրում է, որ ևս մեկ գործոն է դարձել այն, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում «Չինաստանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի կողմից հնարավոր համակարգված միջուկային մարտահրավերներին պատրաստվելը»:

Հունիսին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի սպառազինությունների վերահսկման և չտարածման հարցերով ավագ տնօրեն Փրանայ Վադդին նույնպես վկայակոչել է այն փաստաթուղթը, որում առաջին անգամ մանրամասնորեն քննության է առնվում, թե արդյոք Միացյալ Նահանգները պատրաստ է արձագանքել միջուկային ճգնաժամերին, որոնք բռնկվում են միաժամանակ կամ հաջորդաբար՝ միջուկային և ոչ միջուկային զենքի կիրառմամբ։ Նրա խոսքով՝ նոր ռազմավարությունում ընդգծվում է «Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային միաժամանակ զսպելու անհրաժեշտությունը»։

Ըստ հրապարակման՝ անցյալում քիչ հավանական էր թվում այն, որ ԱՄՆ-ի հակառակորդները կկարողանան համակարգել միջուկային սպառնալիքները:

Սպիտակ տնից հայտնել են, որ ծրագրի հաստատումն ուղղված չէ որևէ երկրի կամ կոնկրետ սպառնալիքի դեմ։ Դրա տեքստը գաղտնի է, սակայն դրա գոյությունը՝ ոչ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում