Ռուսաստան

Ուկրաինական զորքերի հարձակման հետևանքով Կուրսկի մարզում 31 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Ուկրաինական զորքերի հարձակման հետևանքով Կուրսկի մարզում 31 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՊՐԵՍ։ Ուկրանայի զինված ուժերի հարձակման հետևանքով Ռուսաստանի Կուրսկի մարզում 31 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով առողջապահական իշխանություններին։

«Օգոստոսի 21-ի առավոտվա դրությամբ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Կուրսկի մարզի վրա հարձակման հետևանքով հաստատվել է 31 հոգու մահը, 143 մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Նրանցից 79 հոսպիտալացվել է, այդ թվում՝ 4 երեխա», - հայտնել է գործակալության զրուցակիցը։

Օգոստոսի 20-ին ՏԱՍՍ-ը հայտնել էր 17 զոհի, 140 վիրավորի մասին։

Ուկրաինական ուժերը Կուրսկի մարզ են ներխուժել օգոստոսի 6-ին։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին օգոստոսի 20-ին հայտարարել է, որ իրենց վերահսկողության տակ է գտնվում մարզի 93 բնակավայր և 1263 կմ տարածք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում